Ճամփորդություն դեպի Կոմիտասի անվան թանգարան

Այսօր ես դասընկերներիս և ուսուցչիս հետ գնացել եմ Կոմիտասի անվան թանգարան։ Մենք էքսկուրսավարին Կոմիտասի մասին պատմեցինք այն ինչ սովորեցրել էր մեր ընկեր Անահիտը։  Իսկ էքսկուրսավարը մեզ ասաց, որ Կոմիտասը շատ երիտասարդ տարիքում ունեցել է 300 հոգուց բաղկացած երգչախումբ։ Հետո մենք եղանք պատկերասրահում, տեսանք շատ նկարներ Կոմիտաս վարդապետի մասին և արձաններ, հուշանվերներ, որ վաճառում էին, նոտաներ, Կոմիտասի դաշնամուրը։ Տեսանք իր մայրիկի գորգը և նկար, որտեղ Կոմիտասը նստած էր այդ գորգի վրա։ Տեսանք շատ գեղեցիկ թանաքաման և սափոր։

Թանգարանի բակում երգեցինք «Սոնա յար» և «Կաքավիկ» երգերը։

Ես շատ եմ ուզում էլի գնալ այնտեղ, ինձ շատ հետաքրքիր էր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով