ԱՄԱՆՈՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈւՄ

Ֆրանսիայում, ինչպես արևմտյան շատ երկրներում, Ամանորն ավելի շատ կապվում է Սուրբ Ծննդի հետ: Ներկայացնեմ մի քանի փաստ, թե կոնկրետ այդ երկրում ինչպես են նշում կարևոր այս տոնը:

Ֆրանսիայի հյուսիսում Սուրբ ծնունդը նշվում է Դեկտեմբերի 6-ին։ Այդ օրը տոնական օր է, և Ձմեռ Պապիկը փոքր նվերներ ու քաղցրավենիք է բերում երեխաներին։

Սուրբ Ծննդյան նախօրյակին (Դեկտեմբերի 24-ին), Ֆրանսիացի երեխաներն, ըստ ավանդույթի, դնում են իրենց կոշիկները կրակի մոտ և արթնանալով Սուրբ Ծննունդին՝ տեսնում են, որ իրենց կոշիկները լցված են փոքրիկ նվերներով։ Ընտանիքի տոնածառի ճյուղերի վրա լինում են լիքը մրգեր, ընկույզներ և փոքրիկ նվերներ։ Շատ Ֆրանսիացի երեխաներ բացում են իրենց նվերները Սուրբ ծնունդին, բայց շատ Ֆրանսիացի մեծահասակներ՝ ոչ։ Նրանք սպասում են մինչև Նոր տարվա նախօրյակ։

Անցյալում շատ Ֆրանսիացի մարդիկ մասնակցել են Սուրբ ծննդյան նախօրեի կեսգիշերային պատարագին, և շատերն այսօր էլ դեռ այդպես են անում: Ծառայությունից հետո նրանք կամ տանը խնջույք կանեն կամ էլ կգնան տեղական ռեստորան։

Մի կարևոր ուտեստ կա, որ կոչվում է Նոր Տարվա գիշեր: Այն պատրաստված է խխունջներից, ոստերներից, ծովամթերքներից կամ ապխտած սաղմոնից։ Բայց հիմնական կերակուրը տապակած սագ է կամ հնդկահավ, որ մատուցվում է շատ գինով։

Նույնիսկ այն ընտանիքները, ովքեր չեն գնում Եկեղեցի, սովորաբար հիմնական Սուրբ Ծննդյան ուտեստը ճաշակում են տոնի նախօրյակին։ Մեծ ջանք է թափվում, որպեսզի սեղանը շատ տոնական երևա, և հաճախ հատուկ խաղալիքներն օգտագործվում են որպես զարդարանքներ։

Շատ Ֆրանսիական ընտանիքներ դրամ են տալիս հանրային ծառայողներին, աղբահավաքներին ու փոստատարներին՝ այդկերպ իրենց շնորհակալությունը հայտնելով այն աշխատանքի համար, որ այդ մարդիկ արել են տարվա ընթացքում:

Ֆրանսիայի Սուրբ Ծննդյան շուկաները շատ հայտնի են և սովորաբար ուշ նոյեմբերին ու Դեկտմեբեր ամսին են լինում։ Ամենահայտնի զույգը Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան և Լիլի Սուրբ Ծննդյան շուկաներն են:

Շատ Ֆրանսիացիներ Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում կրկես են այցելում ։

Տոնածառը շատ տներում Սուրբ Ծննդյան զարդարանքերի հիմնական զարդն է։ Ըստ ավանդույթի, դրանք զարդարվում էին խնձորներով, ժապավեններով և թղթե ծաղիկներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով