Կույրերի կարծիքը խոսող ձկան մասին

Լինում է չի լինում չորս կույր է լինում և մի աղքատ գյուղացի, որ մի անգամ խոսող ձուկ է բռնում։

Մի անգամ կույրերը գնում են աղքատ գյուղացու մոտ այն ժամանակ, երբ գյուղացին էլի խոսում էր ձկան հետ։

Կույրերից մեկն ասում է․

Այս ի՞նչ երիտասարդ աղջկա ձայն է։

Մյուսը, թե․

— Ի՞նչ աղջիկ, խոսողը տղա է։

Երրորդը, թե․

— Ո՛չ աղջիկ է, ո՛չ էլ տղա։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով