Գարունն իմ աչքերով

Գարունը ջերմ է  ու պայծառ։տարվա եղանակներից ամենաշատը ես սիրում եմ գարունը  կանա՜չ-կանա՜չ  ու ծաղկազար։ Գարնանը   ծառերը բողբոջում են, իսկ  ծաղիկները  ծաղկում։ Գարունը ես սիրում եմ, որովհետև այդ ժամանակ մարդիկ ուրախանում են, իսկ  երեխաները նորից տներից դուրս են գալիս բակում խաղալու: Թռչունները վերադառնում են և ուրախ սկսում են երգել։Մենք  ավելի թեթև ու պայծառ գույներով ենք հագնվում: Գարնանը մայրիկների ու կանանց տոնն է: