Կոմիտաս(Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)` վարդապետ, երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ուսուցիչ: Ծնվել է 1869թ. սեպտեմբեր 26-ին՝ Քյոթահիայում, մահացել՝ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ 1935թ. հոկտեմբեր 22-ին: 1936թ. գարնանը նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան:Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին:

ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։ Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա:

Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

 

Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

Վաղարշապատում չկային ակումբներ, թատերական ներկայացումներ ու հասարակական միջոցառումներ: Փոխարենը շաբաթական մեկ-երկու անգամ ուսուցիչներով հավաքվում էին ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու: Հավաքների ամենաուրախ անդամներից մեկը Կոմիտասն էր: Նա շատ սրամիտ ու կենսուրախ, հումորի ծով մարդ էր՝ օժտված էր կատակերգակ դերասանի հատկություններով:

Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բյց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:

Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

 

 

 

 

«Կաքավիկ» ռադիո #3

Բարև Ձեզ, եթերում է «Կաքավիկ» ռադիոն։ Ես Եսայան Էլինարն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հարավային դպրոց պարտեզի 3․2 դասարանի աշակերտուհի։ Քանի որ ես երազում եմ դառնալ բժշկուհի, այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մարդու զգայարանների մասին։ Continue reading “«Կաքավիկ» ռադիո #3”