Թումանի մասին 10 փաստ

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաև բանաստեղծի մտերիմ ընկեր և Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:

2. Փաստ

Իմ մայիկի պապիկի պապիկը՝ Անուշավան Աբովյանը եղել է  արձակագիր, Թումանյանի դասընկերը և մտերիմ ընկերը: Անուշավան Աբովյանը հովանավորել է Հովհաննես Թումանյանի մի քանի գրքերը: Մայրիկս ասում է, որ Թումանյանը եղել է Թիֆլիսի մեր տանը և հաճախ է հյուր եկել պապիկին: Մի անգամ, երբ Թումանյանը գնացել է մեր տուն, շատ քաղցած է եղել, առանց ոչ մեկին հարցնելու բացել է սառնարանը, հանել է մածունը, դրել սեղանին, վերցրել է սխտոր և կերել: Մի անգամ էլ, երբ Թումանյանը գնացել է մեր տուն, բակում եռուզեռ է տիրել՝ պատրաստում էին խորոված սմբուկ, նա այս տեսարանը շատ է հավանել և ասել է, որ իր ստեղծագործություններից մեկում անպայման կնկարագրի Թիֆլիսի հայերի ապրելակերպը:

3. Փաստ

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:

4. Փաստ

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

Իմ անհատական նախագիծը

Մասնակիցներ՝ 3․2 <<Կաքավիկ>> ջոկատ, Հարավային դպրոցի ճամբարականներ, հյուրեր։

Վայր՝ Հարավային դպրոց

ժամկետ՝ 14․01․23

Թեմա՝ «Առաջին բուժօգնություն»

Հեղինակներ՝ Էլինար Եսայան, Էրիկ Նալբանդյան

Նպատակը՝ ծանոթանալ առաջին բուժօգնության կանոններին, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել։

Անհարժեշտ միջոցներ՝ 

Վիրակապ, բամբակ, ջերմաչափ, ռետինե լարան, գոտի։

Ծրագրում՝ կոտրվածքներ, վերջույթների վնասվածքներ(Էրիկ) առաջին օգնություն ջրահեղձության դեպքում, քթային արյունահոսություն, ինչպե՞ս ճիշտ օգտվել ջերմաչափից(Էլինար)։

Նյութի ներկայացում՝

Էրիկի նյութի ներկայացում՝

Ամփոփում՝

ՊԱՏՈՒՄ

Ինչպես  դարձա  սեբաստացի

Բարև  ձեզ,   այսօր  ես  բոլորիդ  կպատմեմ,   թե  ես  ինչպես   եմ   դարձել    Սեբաստացի։  Ես   առաջին   անգամ   վախեցա,   բայց  հետո  ես  հասկացա,  որ    ամենալավ   դպրոցում եմ՝   ջերմ  ու  հոգատար   միջավայրում։ Արդեն  երեք   տարի  է   ես   չեմ  հոգնում   մայրիկիցս   շնորհակալ  լինել,  որ  ինձ   ուրիշ  դպրոց  չի  տարել։  Ես  շատ  գոհ  եմ  մայրիկիցս։

Մեր  դպրոցում  հիմնականում   փոքրերն  են  սովորում։  Մենք  ունենք   գեղեցիկ,   մեծ  այգի,  որը   հենց   մենք  ենք  տնկել՝  աշակերտներս։

Մեր բոլոր  ուսուցիչները  շատ  գեղեցիկ են։ Ընկեր Անահիտը  շատ լավն  է,  բայց երբ ձեռք  եմ  բարձրացնում՝  չի  հարցնում, մեկ-մեկ կոպտում  է,   ես  երբեք  չեմ  ստում,  բայց  չի  հավատում։  Ընկեր   Վիկտորիյան     շատ քնքուշն  է, ընկեր  Մարիամը  ընկեր Անահիտից   խիստ  է,  իսկ  ընկեր  Աննան՝  մի քիչ  քիչ  է  խիստ  է։

ԵՍ  ՇԱՏ  ԵՄ  ՍԻՐՈՒՄ   ԻՄ   ԴՊՐՈՑԸ  և  ԻՄ  ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ։

 

Իմ ընկերը

Ես  այսօր   կպատմեմ   իմ  ընկերոջ  մասին։  Նրա   Արիելան   է։ Նա   շատ    բարի է։ Ինձ դուր է գալիս, որ նա   լավ   նվագում  է  դաշնամուր։  Ես  ու  Արիելան    երբեք  չենք   կռվում։  Նա   խելացի    աղջիկ  է։ Ես մտածում եմ, որ մենք միշտ լավ ընկերներ կլինենք։

Իմ երազած տունը

Իմ  երազած  տունը   պատրաստված  է  կեչիներից:Իմ   երազած  տունը     անտառի  մոտ է, որտեղ կա նաև մեծ  գետ:  Իմ    սիրելի  ընկերները   ապրում   էին  իմ տանը, ինձ  հետ: Իմ տունը հեռու է քաղաքից     ոչ    մի   քաղաքի,  ոչ  մի   մեքենաների  ձայն   չկա,   միայն    թռչուններն  են   երգում: