ՊԱՏՈՒՄ

Ինչպես  դարձա  սեբաստացի

Բարև  ձեզ,   այսօր  ես  բոլորիդ  կպատմեմ,   թե  ես  ինչպես   եմ   դարձել    Սեբաստացի։  Ես   առաջին   անգամ   վախեցա,   բայց  հետո  ես  հասկացա,  որ    ամենալավ   դպրոցում եմ՝   ջերմ  ու  հոգատար   միջավայրում։ Արդեն  երեք   տարի  է   ես   չեմ  հոգնում   մայրիկիցս   շնորհակալ  լինել,  որ  ինձ   ուրիշ  դպրոց  չի  տարել։  Ես  շատ  գոհ  եմ  մայրիկիցս։

Մեր  դպրոցում  հիմնականում   փոքրերն  են  սովորում։  Մենք  ունենք   գեղեցիկ,   մեծ  այգի,  որը   հենց   մենք  ենք  տնկել՝  աշակերտներս։

Մեր բոլոր  ուսուցիչները  շատ  գեղեցիկ են։ Ընկեր Անահիտը  շատ լավն  է,  բայց երբ ձեռք  եմ  բարձրացնում՝  չի  հարցնում, մեկ-մեկ կոպտում  է,   ես  երբեք  չեմ  ստում,  բայց  չի  հավատում։  Ընկեր   Վիկտորիյան     շատ քնքուշն  է, ընկեր  Մարիամը  ընկեր Անահիտից   խիստ  է,  իսկ  ընկեր  Աննան՝  մի քիչ  քիչ  է  խիստ  է։

ԵՍ  ՇԱՏ  ԵՄ  ՍԻՐՈՒՄ   ԻՄ   ԴՊՐՈՑԸ  և  ԻՄ  ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ։

 

Իմ ընկերը

Ես  այսօր   կպատմեմ   իմ  ընկերոջ  մասին։  Նրա   Արիելան   է։ Նա   շատ    բարի է։ Ինձ դուր է գալիս, որ նա   լավ   նվագում  է  դաշնամուր։  Ես  ու  Արիելան    երբեք  չենք   կռվում։  Նա   խելացի    աղջիկ  է։ Ես մտածում եմ, որ մենք միշտ լավ ընկերներ կլինենք։

Իմ երազած տունը

Իմ  երազած  տունը   պատրաստված  է  կեչիներից:Իմ   երազած  տունը     անտառի  մոտ է, որտեղ կա նաև մեծ  գետ:  Իմ    սիրելի  ընկերները   ապրում   էին  իմ տանը, ինձ  հետ: Իմ տունը հեռու է քաղաքից     ոչ    մի   քաղաքի,  ոչ  մի   մեքենաների  ձայն   չկա,   միայն    թռչուններն  են   երգում: