Գարնանային ընթերցումներ

Ողջույն ընկերներ․․․

Գարնանային արձակուրդի ընթացքում  ես մի քանի հեքիաթ եմ  ընթերցել՝ << Պռոշ թագավորի տղան>>․ << Գիժ եղբայրները>> և << Քաջիկի հեքիաթը>>։

Ամենից շատ  ինձ դուր եկավ  հայկական ժողովրդական հեքիաթներից << Քաջիկի հեքիաթը>> ։ Մի երկու նախադասությամբ պատմեմ, բայց խորհուրդ եմ տալիս դուք էլ կարդաք այն։

Լինում է, չի լինում մի  պառավ կին է լինում ունենում է մի տղա թոռնիկ, անունը՝ Քաջիկ։ Էս Քաջիկը շատ ծույլ ու անբան է լինում, տատիկին չի օգնում ։ Մի անգամ տատիկը որոշում է վաճառել թոռնիկին ու տանում է շուկա ու մի բուռ ոսկով վաճառում է ավազակներին։ Ավազակներն էլ տանում են , որ իրենց ձիերի մասին հոգ տանի, տակները մաքրի ու այդտեղից էլ սկսվում է Քաջիկի արկածները։

Մնացածը խորհուրդ եմ տալիս ինքներդ ընթերցել և տեսնել , թե ինչ քաջ է Քաջիկը։