Մեղուների մասին (տեղեկատվական)

Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում
է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք
չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի
հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է
առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի
կենտրոնում:

Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած
աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի
մուտքի մոտ:
Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս
աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն,
հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին
մեղուները քնում են:
Մեղուները սնվում են նեկտարով եւ ծաղկափոշով։ Նրանք ունեն
հոտառության ուժեղ զգացողություն, եւ ընդունակ են նեկտարի հոտն առնել
նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:
Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են
մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ
շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից:
մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:
Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս
գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների եւ
թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:
81
Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է
հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի
ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը
սահմանափակվում է 2 կմ շառավղով:
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ գտի՛ր անծանոթ բառերի բացատրությունը։

Continue reading “Մեղուների մասին (տեղեկատվական)”

Множественное число

мама, ручка, сад, шкаф, стол, карандаш, журнал, рыба, подъезд, фильм, лифт, комната, диван, кабинет, нитка,  класс,книга,  ресторан,   нота, ваза, игра, театр, человек, ребенок, птица,рука,

Continue reading “Множественное число”

Մեղուների հովիվը եւ արջերը («Մյունխհաուզենի արկածները» գրքից) Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին
ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի,
այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ
համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ
մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի
մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների
մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը
պակաս է։
Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին
արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները
քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին
ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
Ելարան- Փայտե շարժական սանդուղք:

սուլթան-Մահմեդական երկրներում թագավոր։

համրել-հաշվել

2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին
ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին
արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները
քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:
Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել,
փախնել:

5. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ)
բառերը:
Ելարան –Սանդուղք
Ծիծաղ – Ժպիտ
Ագահ – Աչքածակ, անկուշտ

Հզոր – անվախ, ուժեղ
Սարսափելի –Զարհուրելի, երկյուղալի

6. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները

7. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ — զբոսնել
Պար գալ – պարել
Խաղ անել –խաղալ
Բաց անել –բացել
Կռիվ տալ –կռվել
Վախ զգալ –վախենալ
Վազ տալ –վազել
Հունձ անել –հնձել

8. Շարունակի՛ր:
Սկսեցի մտածել.<< Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ
լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տեսնում եմ
շա՜տ  մեծ աստիճան, բարձանում եմ բարձանում տեսնում եմ կացինս կախված լուսնի ծայրից։

«ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ» Հովհաննես Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Continue reading “«ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ» Հովհաննես Թումանյան”