Ճամփորդապատում

Երեկ մենք  գնացել ենք Ուշիի  եկեղեցի, որը քանդված

էր, բայց նրան նորոգում էին։

Գնացինք  Քասախ գետի մոտ  մի շատ գեղեցիկ

տեղ, այնտեղ  մենք խաղացինք, ճաշեցինք  և գնացինք  դաշտ ծաղիկ հավաքելու։

Ինձ շատ դուր եկավ այդ Ճամփորդությունը:

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր
արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
— Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել,
թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես
իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. —
Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.
— Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես
պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես
աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
— Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով,
շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
— Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
— Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում`
«Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,
աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, որը ամբողջ օրը  պատմում էր իր 

արկածների մասին։

2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։
Ես բարոն Մյունխհաուզենին նմանեցնում եմ Սուտլիկ որսկանին, որոհետև երկուսն էլ պարծենկոտ են ու ստախոս։

Ի՞նչ է ընկերությունը

Իմ կարծիքով ընկերությունը շատ լավ բան է։

Ես մանկուց ընկերասեր եմ։   Մանկապարտեզում    ես ընկերացա Մերիի հետ ու մինչ օրս մեր ընկերությունը շարունակվում է, իսկ  առաջին դասարանում  ընկերացա Արիելայի հետ։  Եվ մենք հոգ ենք տանում միմյանց նկատմամբ։ Ես և նրանք շատ լավ ընկերներ ենք։  Եվ մենք լավ քույրիկներ ենք։

Ընկերները պետք է, հոգատար լինեն, չնախանձեն,  սիրեն և օգնեն իրար։

«ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ» Հովհաննես Թումանյան

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,

Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Continue reading “«ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԱՌԱՎՈՏ» Հովհաննես Թումանյան”

Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Երկու լավ ընկերները, *Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցինդեպի հանրային գրադարան։ Երբ երկու տղաները մտան համեստ, բայց
տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր,
որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես
լռությունը կլանել էր բովանդակ շենքը։

Continue reading “Գրադարանում Վիլյամ Սարոյան (մաս առաջին)”

18․04

  1. Գտի՛ր առաջին շարքի ածականների հականիշները երկրորդ շարքում։
ավագ Կրտսեր
Խոր ծանծաղ
Հարազատ Խորթ
Զուլալ պղտոր
շնորհալի ապաշնորհ
միամիտ Խորամանկ

 

  1. Գտի՛ր առաջին շարքի ածականների հոմանիշները երկրորդ շարքում։

 

Ա) Անվանի, անողոք, մեծ, նշանավոր, ահագին, դաժան,  հռչակավոր, աժդահա, հսկա, անգութ, վիթխարի։

Անվանի- նշանավոր, հռչակավոր

Անողոք- դաժան, անգութ

Մեծ- ահագին, աժդահա, հսկա, վիթխարի

 

Բ) Զուլալ, հուժկու, գոռոզ, մաքուր, պարծենկոտ, մեծամիտ, ինքնագոհ, զորեղ, վճիտ, հզոր, ուժեղ։

Զուլալ- մաքուր,  վճիտ

Հուժկու- զորեղ,  հզոր, ուժեղ

Գոռոզ- պարծենկոտ, ինքնագոհ,  մեծամիտ

  1. Գոյականները դարձրու՛ ածական։

Հմայք- հմայիչ

Յուղ- յուղոտ

Գիշեր-գիշերային

Շող-շողոտ

Ցավ-ցավալի

Աղմուկ-աղմկոտ

  1. Բառերին ավելացրու՛ երեք տարբեր ածական և ստացի՛ր երեք բառակապակցություն։

Աղջիկ

ա) Հնազանդ

բ) հմայիչ

գ) բարի

այգի՝

ա)  մեծ

բ)  ծաղկած

գ) բերքառատ

շենք՝

ա)  բարձրահարկ

բ)  ցածրահարկ

գ)  նկարազարդ

պատերազմ՝

ա)  մեծ

բ)  հայրենական

գ) դաժան

հայրենիք՝

ա)  սիրելի

բ)    հարազատ

գ)   հզոր

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ
բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
— Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք:
Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ
Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը
և ապացուցեցին, որ ես 8 սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է
պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու
թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և
պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ
գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:
Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր
մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ
մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր
լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր
աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն
ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:
Իմ աչքերն ինձնից չեն բողոքում, բայց երբ ես լողանում եմ, նրանք  բողոքում են․ -Էլինա՛ր, հերիք  է լողանաս, հոգնեցինք մրմռալուց։

— այո ճիշտ է։

3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել են քո աչքերը:

Ամենագեղեցիկը,  որ իմ աչքերը տեսել են իմ մայրիկն է, Փարիզն է և իմ տատիկի գյուղը։

4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Բարև ձեզ, ես Էլինարի աչքերն եմ, առավոտ ժամը 06։00 լվացվում եմ, հաց եմ ուտում դաս եմ անում  և շնիկիս հետ եմ խաղում եմ։

13․04․ մայրենիի ֆայլ

  1. Առանձնացրու՛ բառերը՝ գրելով համապատասխան սյունակներում։

Սեղան, պատուհան, գեղեցիկ, աչք, լույս, լուսավոր, քայլել, երգել, աթոռ, խոսել, պահարան, նորբ, լոգարան, ճամ, ներքնակ, չարաճճի, զարմանալ, հրճվել, լուսամփոփ, վարել,խոստում, խոստանալ, գրել, կանչել, գորուն, ծաղկել, ծառ, ծաղիկ, երփներանգ։

Առարկա

հատկանիշ

գործողություն

Սեղան

գեղեցիկ

քայլել

պատուհան

նուրբ

երգել

աչք

լուսավոր

խոսել

լույս

չարաճճի

զարմանալ

աթոռ

երփներանգ

հրճվել

պահարան

վարել

լոգարան

Խոստանալ

ներքնակ

գրել

լուսամփոփ

կանչել

խոստում

ծաղկել

գարուն

ծառ

ծաղիկ

  1. Կազմի՛ր 3 նախադասություն, որտեղ կգործածես առարկա, հաշկանիշ և գործողություն։

Վախկոտ  նապաստակը  վազում էր։

Արիելան գեղեցիկ ծաղիկ էր քաղել։

Իմ փոփկամազ շնիկը զբոսնում  էր այգում։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի։

Լույս-լուսավորել

Քայլ- Քայլել

Երգ- Երգել

Պար- Պարել

Խոսք- Խոսել

Ձայն- Ձայնել

Մութ- Մթնել

կանչ- կանչել

Թեյ- Թեյել

Սուրճ- Սրճել

Զրույց- Զրուցել