Հանելուկներ

Տասը համերաշխ ընկեր

Կողք-կողքի ապրում,

Միասին աշխատում են

Ու իրար օգնում։

Մատեր

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այս հայկական:

      ծիրան

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։

ընկույզ

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

 երազ

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

 բերան

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

 ստվեր

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

 լեզու

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:

լուսացույց Continue reading “Հանելուկներ”

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԵՆԱ

  • Եթե հաճախ չլվացվենք,  կկեղտոտոտվենք:
  • Եթե չլվանանք ատամաները,  կցավեն  և   կսևանան:
  • Եթե չօգտագործենք միրգ և բանջարեղեն,  կհիվանդանաք:
  • Եթե պառկած ընթերցենք, աչքերը  կցավեն:
  • Եթե չկտրենք եղունգները, եղունգների տակ կեղտեր կհավաքվեն և կանցնեն  մեր որգանիզմ:

 

2)Բացի՛ր word ծրագիր, ստեղծի՛ր աղուսակ և երկու սունյակով գրի՛ր լավ և վատ սովորություններ, որոնք կատարում ենք ամեն օր։

3)Նայի՛ր նկարին, պատմի՛ր անձնական հիգիենայի պարագաներ

ի մասին․ ինչի՞ համար է նախատեսված, ո՞ր պարգան պետք է առանձնացնել։

Continue reading “ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԵՆԱ”

Խաղող🍇🍇🍇🍇🍇🍇

🍇Մեկ շիշ գինի պատրաստելու համար անհրաժեշտ է 600 հատիկ խաղող: խոստանում ենք ստուգել:

Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել. ԽԱՂՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

🍇Նույնիսկ բժշկության մեջ խաղողաբուժություն եզրույթը կա:

🍇Բուժում են ոչ միայն խաղողի  պտուղներով, այլ նաև թփով, կեղևով և այն ամենով ինչ կարելի է ստանալ այդ բույսից: Continue reading “Խաղող🍇🍇🍇🍇🍇🍇”

«ԱՇՈՒՆ ՕՐ» ԿՈՄԻՏԱՍ

Հատված

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։