Ողջույն ընկերներ․․․
Գարնանային արձակուրդի ընթացքում ես մի քանի հեքիաթ եմ ընթերցել՝ << Պռոշ թագավորի տղան>>․ << Գիժ եղբայրները>> և << Քաջիկի հեքիաթը>>։
Ամենից շատ ինձ դուր եկավ հայկական ժողովրդական հեքիաթներից << Քաջիկի հեքիաթը>> ։ Մի երկու նախադասությամբ պատմեմ, բայց խորհուրդ եմ տալիս դուք էլ կարդաք այն։
Լինում է, չի լինում մի պառավ կին է լինում ունենում է մի տղա թոռնիկ, անունը՝ Քաջիկ։ Էս Քաջիկը շատ ծույլ ու անբան է լինում, տատիկին չի օգնում ։ Մի անգամ տատիկը որոշում է վաճառել թոռնիկին ու տանում է շուկա ու մի բուռ ոսկով վաճառում է ավազակներին։ Ավազակներն էլ տանում են , որ իրենց ձիերի մասին հոգ տանի, տակները մաքրի ու այդտեղից էլ սկսվում է Քաջիկի արկածները։
Մնացածը խորհուրդ եմ տալիս ինքներդ ընթերցել և տեսնել , թե ինչ քաջ է Քաջիկը։