«Ի՞նչ են ուտում թռչունները» տեղեկատվական

 

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ․․․ Չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի

փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր այն տեղեկությունը, որը քո կարծիքով ամենահետաքրքիրն էր:
    Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

    Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ․․․ Չորս կիլոգրամ քաշով:

  2. Համացանցից գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ գառնանգղի մասին։ Այն հրապարակի՛ր բլոգում։

Մարմնի  երկարությունը  100-115  սմ  է:

Սնվում  է  վայրի  և  ընտանի  կենդանիների

մկանային  ու  ոսկրային  մնացորդների: