Թումանի մասին 10 փաստ

Թումանյանի՝ ամերիկյան արտադրության տնային կոշիկները հաճախ էին հայտնվում Թիֆլիսի հայկական թատրոնի դերասանների ոտքերին: Իսկ կոշիկները հայ դերասանները Թումանյանից փոխարինաբար վերցնում էին Համլետի դերը խաղալու համար: Ներկայացման ժամանակ այս կոշիկներն էր կրում նաև բանաստեղծի մտերիմ ընկեր և Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը, ով Շեքսպիրի Համլետի դերը փայլուն էր կատարում:

2. Փաստ

Իմ մայիկի պապիկի պապիկը՝ Անուշավան Աբովյանը եղել է  արձակագիր, Թումանյանի դասընկերը և մտերիմ ընկերը: Անուշավան Աբովյանը հովանավորել է Հովհաննես Թումանյանի մի քանի գրքերը: Մայրիկս ասում է, որ Թումանյանը եղել է Թիֆլիսի մեր տանը և հաճախ է հյուր եկել պապիկին: Մի անգամ, երբ Թումանյանը գնացել է մեր տուն, շատ քաղցած է եղել, առանց ոչ մեկին հարցնելու բացել է սառնարանը, հանել է մածունը, դրել սեղանին, վերցրել է սխտոր և կերել: Մի անգամ էլ, երբ Թումանյանը գնացել է մեր տուն, բակում եռուզեռ է տիրել՝ պատրաստում էին խորոված սմբուկ, նա այս տեսարանը շատ է հավանել և ասել է, որ իր ստեղծագործություններից մեկում անպայման կնկարագրի Թիֆլիսի հայերի ապրելակերպը:

3. Փաստ

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:

Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:

Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:

4. Փաստ

Ցուրտ եղանակին գրողին միշտ ձեռքերը գրպանում էին տեսնում: Հովհաննես Թումանյանը շատ «մրսկան» էր, բայց միայն հագուստի կտորը չէր, որ ծածկում էր նրա ձեռքերն ու տաք պահում դրանք: Գրպանի ջեռակները, կարծես, հենց իր համար արտադրված լինեին: Ճապոնական արտադրության ջեռակները գործում էին ներսում այրվող ածուխի մեխանիզմով: Դրանք միշտ Թումանյանի վերարկուի գրպանում էին՝ բանաստեղծի ձեռքերը տաք պահելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով