Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ
բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
— Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք:
Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ
Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը
և ապացուցեցին, որ ես 8 սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է
պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու
թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և
պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ
գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև:
Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր
մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ
մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր
լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր
աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն
ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցներով

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Քո կարծիքով՝ քո աչքերն ինչի՞ց կբողոքեն:
Իմ աչքերն ինձնից չեն բողոքում, բայց երբ ես լողանում եմ, նրանք  բողոքում են․ -Էլինա՛ր, հերիք  է լողանաս, հոգնեցինք մրմռալուց։

— այո ճիշտ է։

3. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ երբևէ տեսել են քո աչքերը:

Ամենագեղեցիկը,  որ իմ աչքերը տեսել են իմ մայրիկն է, Փարիզն է և իմ տատիկի գյուղը։

4. Աչքերիդ անունից քո մեկ օրվա մասին պատմի՛ր:

Բարև ձեզ, ես Էլինարի աչքերն եմ, առավոտ ժամը 06։00 լվացվում եմ, հաց եմ ուտում դաս եմ անում  և շնիկիս հետ եմ խաղում եմ։