ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը: 

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:

— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

ապերախտ — անշնորհակալ, աներախտիք, բարեմոռաց

մետաքս — շերամի մանրաթելից պատրաստվող թել

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

օգտակար ոչխար,  ահագին կենդանի, փոքր միջատ, քնքուշ մետաքս, շատակեր ճիճու

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Մի անգամ, մի ահագին կենդանի՝ օգտակար ոչխարը,  , փոքր միջատը և շատակեր ճիճուն քնքուշ մետաքս  հագած որոշեցին գնալ պիցցա ուտելու, երբ աշխատողները  տեսան, կարծեցին, որ նրանք ծաղրածուներ են, բայց զարմացան, որ նրանք իրենց դիմակները  ուտելուց չհանեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով