Կոմիտաս(Սողոմոն Սողոմոնյան)

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)` վարդապետ, երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ուսուցիչ: Ծնվել է 1869թ. սեպտեմբեր 26-ին՝ Քյոթահիայում, մահացել՝ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ 1935թ. հոկտեմբեր 22-ին: 1936թ. գարնանը նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան:Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին:

ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։ Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա:

Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

 

Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերում է ազգային հիվանդանոցին:

Վաղարշապատում չկային ակումբներ, թատերական ներկայացումներ ու հասարակական միջոցառումներ: Փոխարենը շաբաթական մեկ-երկու անգամ ուսուցիչներով հավաքվում էին ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու: Հավաքների ամենաուրախ անդամներից մեկը Կոմիտասն էր: Նա շատ սրամիտ ու կենսուրախ, հումորի ծով մարդ էր՝ օժտված էր կատակերգակ դերասանի հատկություններով:

Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բյց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»:Կոմիտասը շատ էր սիրում ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:

Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով