Վարդը Վ. Գյոթե թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
20
Հարցեր և առաջադրանքներ
1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Տղան  եկավ  ու  մեկ էլ  տեսավ մի  շատ  սիրուն  վարդ, տեսավ

և  ուզեց  վարդը  պոկի, բայց  վարդը  պաշտպանվեց  իր  փշերով։
2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա   կարմիր վարդ
բ.     վարդագույն  վարդ
գ.       թարմ վարդ
դ.     անուշ վարդ
3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդի
21
4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես մտածում  եմ  սև  ու մոխրագույն,

որոհետև  այդ  բանաստեղծությունը  հին է։
5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
որ  իրենց  պաշտպանել։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
որ  իրենց  պաշտպանել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով